Գրքերի մասին

Գիրքձեռագիր, տպագիր կամ այլ կրիչի վրա գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական կամ այլ բովանդակությամբ ստեղծագործություն։ Գիրքը և՛ դյուրակիր նյութական առարկա է, և՛ աննյութեղենի կամ մտավորի մարմնավորումը, որի նյութական արտահայտությունը գրավոր նշաններն են,  տողերը կամ էլ երկչափ զանազան միջոցներ։

Գիրքը՝ որպես նյութական առարկա, ուղղանկյուն էջերի (պատրաստված պապիրուսիցմագաղաթիցմոմաթղթից կամ թղթից) ամբողջություն է՝ ամրացված, կարված կամ այլ եղանակով միացրած, իսկ հետո կապված ավելի ամուր, հարաբերականորեն ոչ այնքան ճկուն պաշտպանիչ շերտի ճկուն կռնակին Այս բոլոր գործողությունների համար կա հատուկ տերմին՝ ձեռագիրը։ Ձեռագիր գրավոր ստեղծագործությունների կամ հիշատակարանների ձևավորման պատմության մեջ ձեռագիրը անմիջականորեն հաջորդում է մագաղաթին։ Ձեռագրի եզակի միավորը կոչվում է թերթ, իսկ թերթի յուրաքանչյուր կողմը՝ էջ։Ի սկզբանե գիրքն ընկալվել է որպես մտավոր գործունեության արդյունք, մեծածավալ երկ, որի ստեղծումը պահանջում է ժամանակի զգալի ներդրում և նույնքան էլ (թեպետ ոչ այնքան մեծ) ժամանակ ընթերցելու համար։ Գիրքն այս առումով ընկալելի է նեղ և լայն իմաստներով. նեղ իմաստով գիրքը մեծածավալ ստեղծագործության լիարժեք բաժինը կամ մասն է. այս իմաստով այն կիրառվել է անտիկ ժամանակներում, երբ երկար երկերը պետք է գրվեին մի քանի մագաղաթների վրա, իսկ յուրաքանչյուր մագաղաթ պետք է նույնականացվեր այն գրքի հետ, որի մասն է այն կազմում։ Այսպես, օրինակ, Արիստոտելի «Ֆիզիկան», ինչպես Աստվածաշունչը, բաղկացած է մի քանի տարբեր գրքերից։ Լայն իմաստով գիրքը ստեղծագործական ամբողջությունն է այնպիսի մասերի, որոնք կոչվում են գրքեր, գլուխներ,և դիտվում են որպես ընդհանուրի բաղկացուցիչ մասեր։

Նյութեղեն գրքի մտավոր բաղադրիչը, սակայն, չի ենթադրում, որ գիրքը պարտադիր գրավոր ստեղծագործություն պիտի պարունակի գիրք համարվելու համար։ Այն կարող է ներառել նկարներ, փորագրանկարներ կամ լուսանկարներ, կամ էլ խաչբառեր ու նկարազարդման այլ տարրեր։ Գիրքը՝ որպես նյութական առարկա, կարող է պարունակել դատարկ էջեր, տողեր նշումներ կատարելու համար, կարող է լինել օրագիր, հաշվառման գիրք, ինքնագրերի գիրք, նշումների գիրք։ Մի շարք գրքեր պատրաստվում են բավականին հաստ և ամրակազմ էջերով, որպեսզի չպատռվեն. այդպիսի էջեր կարող է ունենալ լուսանկարների ալբոմը։ Գրքերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով (e-book) և այլ ֆորմատներով։

Ակադեմիական ընկալումների համաձայն՝ մենագրությունը մասնագետի ակադեմիական աշխատանքն է, այլ ոչ թե տեղեկատու աշխատանք որևէ գիտական թեմայի շուրջ, թեպետ գրադարանագիտության մեջ և ինֆորմատիկայում մենագրություն նշանակում է ոչ պարբերական հրատարակություն՝ ավարտված մեկ գրքով կամ ավարտուն թվաքանակի գրքերով (անգամ Պրուստի՝ յոթ գրքից բաղկացած «Կորուսյալ ժամանակի որոնումներում» շարքը)՝ ի հակադրություն պարբերական հրատարակությունների, ինչպիսիք են ամսագիրը, հանդեսը կամ թերթը։ Անհագ ընթերցողին կամ գրքերի կոլեկցիոներին ասում են գրքասեր կամ գրքամոլ։ Խանութը, որտեղից գնում են գրքեր, կոչվում է գրախանութ կամ գրատուն, թեպետ գրքերը վաճառվում են նաև զանազան այլ վայրերում։ Գրքեր կարելի է վերցնել նաև գրադարաններից։ Գուգլի տվյալների համաձայն՝ 2010 թվականի դրությամբ տարբեր վերնագրերով մոտ 130,000,000 գրքեր են հրատարակվել։ Առավել զարգացած երկրներում էլեկտրոնային գրքերի լայն կիրառության արդյունքում տպագիր գրքերի վաճառքը նվազել է՝ չնայած էլեկտրոնային գրքերի վաճառքը նվազեց 2015 թվականի առաջին կեսին։

 

 

Պատմություն
 
Շումերական կավե սալիկ, որն ըստ վերջին տվյալների՝ պահվում է Չիկագոյի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում. վրան դրոշմված է առաջին հեղինակներից մեկի՝ քրմուհի Էնհեդուաննայի կողմից գրված բանաստեղծությունը՝ նվիրված Իշտար աստվածուհուն[7]:
Երբ ստեղծվեցին գրային համակարգեր վաղ շրջանում ձևավորված քաղաքակրթությունների կողմից, սկսեցին գրել զանազան առարկաների վրա, ինչպես օրինակ՝ քարի, կավի, ծառի կեղևի, մետաղյա իրերի և ոսկորների. սա ուսումնասիրվել է վաղ արձանագրությունները հետազոտող գիտության կողմից։

Սալիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալիկը գրելու միջոց է եղել՝ ֆիզիկակական առումով ամուր և հարմար ամենօրյա տեղափոխման ու գրելու համար։ Կավե աղյուսները հարթեցվել են, հատկապես նրա չոր մասերը, որ կարելի էր հեշտությամբ տեղափոխել, և կնքվել են ստիլոսով։ Նրանք ծառայել են որպես գրելու միջոց հատկապես սեպագրերի համար Բրոնզի և Երկաթի դարերի ընթացքում։ Մեղրամոմե սալիկները փայտի կտորներ էին՝ պատված մեղրամոմի բավականին խիտ շերտով՝ ստիլոսի տպավորություն ստեղծելու համար։ Դրանք՝ որպես գրելու սովորական միջոցներ, կիրառվում էին դպրոցներում, հաշվողական գործողություններ կատարելիս, զանազան նշումների համար։

Այս սալիկներն ունեին մի կարևոր առավելություն, այն է՝ նախատեսված չէին զուտ մեկանգամյա կիրառության համար. մոմը հալեցվում էր, և գրելու համար հարթ և ազատ շերտ էր ստացվում։ Մի քանի մեղրամոմե սալիկներ միասին կցելու սովորությունը ժամանակակից գրքի կազմի հավանական նախատիպն է [8]։

Մագաղաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտական պապիրուս, որ պատկերում է Օսիրիս աստծուն և սրտի կշռման դրվագը:
Մագաղաթները կարող են պատրաստվել պապիրուսից՝ թղթանման խիտ նյութ՝ պատրաստված պապիրուս բույսի ցողունների հյուսման, ապա դրանք մուրճանման գործիքով այնքան հարվածելու արդյունքում, մինչև այն հարթ դառնա։ Պապիրուսը՝ որպես գրելու միջոց, օգտագործվել է Հին Եգիպտոսում, հավանաբար շատ վաղ՝ Առաջին դինաստիայի գոյության շրջանում, թեպետ առաջին վկայությունը Հինգերորդ դինաստիայի Նեֆերիրկարա Կակաի փարավոնի (Ք.ա. մոտ 2400 թ.) հաշիվների գրքերն են[9]։ Պապիրուսի շերտերը սոսնձում էին՝ ստանալու մագաղաթ։ Ծառի կեղևները, ինչպես օրինակ լայմինը, և այլ նյութեր ևս օգտագործվում էին[10]։

Ըստ Հերոդոտոսի (Պատմություն 5:58)՝ գիրը և պապիրուսն առաջինը փյունիկացիները բերեցին Հունաստան Ք.ա. մոտ 10 կամ 9-րդ դարում։ Պապիրուսի՝ որպես գրելանյութի, հունարեն անվանումը՝ բիբլիոն, իսկ գրքինը՝ բիբլոս, ծագում են փյունիկյան նավահանգստային քաղաք Բիբլոսից, որտեղից պապիրուսը արտահանվել է Հունաստան[11]։ Հունարենից է սերում նաև հատոր բառը (հուն.՝ τόμος), որը սկզբնապես նշանակել է շերտ կամ կտոր, իսկ դրանից հետո սկսեց նշանակել պապիրուսի գլանաթերթ։

Հելլենիստական, հռոմեական, չինական, եբրայական և մակեդոնական մշակույթներում մագաղաթները գրքի գերակշռող ձևն էին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչից էին պատրաստված՝ պապիրուս, թուղթ, թե մագաղաթ։ Գրքի առավել ժամանակակից ձևաչափը հռոմեական աշխարհ հասավ բավականին ուշ, իսկ Ասիայում մագաղաթը շարունակեց տիրապետող լինել շատ ավելի երկար։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *