Լուսնի և արևի կռիվը

Դե բոլորս էլ գիտենք, որ երբ լուսինն է գալիս, արևը գնում է։ Բայց եղավ մի դեպք, որի մասին ուզում եմ պատմել ձեզ։Այդ դեպքը եղավ , երբ ես փոքր էի,  հազիվ երեք տարեկան։Հիշում եմ․ լուսինը և արևը միաձուլվեցին։ Երկրում տիրեց լույս և խավար։ Երբ խավարից մարդիկ գալիս էին դեպի  լույս, նրանք չին կարողանում  արևի շողի տակ մնալ,ետ էին վերադառնում խավար։ Լույսից  խավար գնալը հեշտ էր, որովհետև մարդկանց շատ շուտ գրավում էր խավարը ։Ես հարցրի մայրիկիս ,թե այդ ինչպե՞ս է լինում,որ և՛ լույս  է լինու,և՛ խավար։Մայրիկս ժպտաց և ասաց ․

-Իրականում մենք ծնվում ենք լույսի մեջ ,բայց,երբ մեծանում  ենք ,մենք ենք ընտրում մեր ճանաարհը, մնալ լույսերի մեջ ,թե գնալ խավար։

Դրա համար, փոքրիկս, բարի եղիր,- ասաց նա ինձ,- կամեցող և մարդասեր։

Մենք բոլորս այս աշխարհի լուսավոր կետն ենք, ինչպես խավարի մեջ աստղային լույսերը․․․