Հ․Թումանյան «Մայրը»

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը:

 

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝   լրացնելով բաց թողած տառերը:

Զվարթ, քաղցր, իջավ,վերադարձել

 

2.Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

ա/ ծիծաղելով
բ/ թռչկոտելով
գ/ ճչալով
դ/ մկկալով

  1. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

ուրախ-զվարթ,երջանիկ

վարկյանին-ժամանակ,պահին

զիլ-բարձր

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու՛ հոգնակի:

Օրինակ՝ ծառ-ծառեր

ծիծեռնակ-ծիծեռնակներ

բույն-բներ

ձու- ձվեր

ճուտ-ճտեր

6. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած կետադրական նշան: Լրացրո՛ւ:Դ

7.Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը:

8.Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Բույն շինելու

9.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

10.Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

11.Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Այնպես արագ կատարվեցին դեպքերը, որ անկառելի էր մի բան անել։

 

12.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ,                                      խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա,                                 անգետի հետ փլավ մի կեր

13. Ղազարոս Աղայանը ծիծեռնակների մասին ունի մի բանաստեղծություն «Հիշողություն» վերնագրով, կարդա այդ բանաստեղծությունը:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


 

Continue reading “Հ․Թումանյան «Մայրը»”

Homework

  1. She eats meat every day.
  2. The baby is sleeping at the moment.
  3. I go to bed every night at 10:00 pm.
  4. dad is watching  TV now.
  5. Mother always washes the dishes.
  6. Jane is reading a book at the moment.
  7. She is running very quickly.look!
  8. I do my homework every day.

Տնային աշխատանք

1.Ես միշտ կարդում եմ իմ սիրելի գրքերը:
I  always  read my favourite books.
2.Արամը խելացի տղա է:
Aram  is clever boy.
3.Իմ եղբայրը կերակրում է իր շանը հիմա:
My  brother  feeding  his dog now .
4.Ես հաճախ գնում եմ կենդանիների խանութ և գնում եմ ուտելիք իմ կատվի համար:
I often go  pet shop to buy food for my cat.
5.Ի՞նչ ես անում հիմա: Ես խնամում եմ իմ փոքր քույրիկին: Նա 2 տարեկան է:
What  are you doing now. I look after my little sister. She is two years  old.
6.Ամռանը մենք գնում ենք գյուղ(village) և երբեմն լողում ենք լճում:
In  summer  we go to the village and sometimes  we swim in the lake.

Թեստային աշխատանք

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհարթվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։  Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Երբ

Կհարթնվի

Ամպոտ

Բարձր

2.Գրի՛ր տրված բառերի հականիշները:
ա) կարճ —երկար
բ) թույլ    —ուժեղ
գ) մոտ —հեռու
դ) ցածր-բարձր

Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:
ա) Մինչև ճշմարիտը գա, սուտը աշխարհը կքանդի
բ) Քեզ համար քնում ես ուրիշի համար երազ տեսնում
գ) Մեծին հարգիր որ մեծանաս
դ) Լավ բան ասա  որ լավ բան լսես

որ մեծանաս
որ լավ բան լսես
ուրիշի համար երազ տեսնում
սուտը աշխարհը կքանդի

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկ բառը:

Ստամեռնուկ — մեռած ձևանալ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս բառ:

Գնացողներ, եկողներ, կճղակավորներ,ժայռեր

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Թև ունի, թռչուն չէ,
    Միջատ է, մրջյուն չէ,
    Աշխատում է օրնիբուն
    Բերքը
    է տալիս մարդուն:

մեղու

  1. Ինչո՞ւ են գայլերը ոհմակ կազմում:

Երկար ձմեռների և ապրուստի դժվար հայթայթելու պատճառով գայլերը ոհմակ են կազմում:

  1. Ինչպիսի՞ կենդանի է գայլը (բնութագրի՛ր տեքստի բառերով):

Արագավազ, սրատես, խորամանկ

  1. Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը:

Ձմեռը ոհմակները   քայլում են վոտնաթաթերի վրայով

  1. Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար:

Գայլը գիշատից կենդանի է և երբ նա սոված է լինում նրա դիմաց ինչ ընկնում է նա էլ դա ուտում է։

  1. Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին:

Գայլերի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32- 50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։

 

Դասարան ականաշխատանք

641․  Պատասխանիր հարցերին։

Ասա՛ մի  այնպիսի թիվ , որը գումարելով  234-ին ՝ ստացված  գումարը առանց  մնացորդի բաժանվի 10-ի։

234+16=250

250:10=25

336- ին ի՞նչ  թվանշանով  վեջացող  թիվ  պետք է գումարել  ,որպեսզի  ստացված  գումարը 10-ի բազմապատիկ  լինի։

Continue reading “Դասարան ականաշխատանք”

Լեզվական աշխատանք

 

Պառզ բառերին արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր։

Շուն-շնաձուկ

Գինի -գինետուն

Բույս-դեղաբույս

Հույս-հուսահատվել

Տարի-տարեդարձ

Օր-ամենօր

 

 

Նախախանցներով  ածանցավոր  բառեր կազմեք։

Ան-անհատական

Չ-չիմանալ

Դժ-դժգոհ

Վեր-վերջապես

Ար-արարատ

 

Բառերից անջատեք նախածանցները։

Վեր հանել-հանել

Դժբախտ-բախտ

Դժգոհ-գոհ

Անհեռատես-հեռատես

Չկամ-կամ

Դասարանական աշխատանք

658․5-ի բազմապատիկ  են արդյոք հետևալ  արտահայտություների  արժեքը։

336+1124=1490(բաժանվում է

336+1009= 1345 ( բաժանվում են)

336+25=361 ( չի  բաժանվում)

 

 

7366-114=7252 (չի բաժանվում)

3036-321=2815  (բաժանվում է)

3336-27=3309 (բաժանվում է)

 

 

 

4251+214=4460  (բաժաբվում է)

1326-196=230(բաժանվում)

2345-23=2322(չի բաժանվում է)