Բառիմաստ

33.Մի բառով գրի´ր:

ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ծածկում, փակում  է որևէ բան: Դա նաև բեմն էբաժանումհանդիսասրահից: 

Վարագույր։

բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որովսնվում է: Իսկ սնվում է արյունով:

Մոծակ

գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսըսափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:

դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանովլեզվակըպատերին են խփում՝ հնչեցնելուհամար:

Զանգակ

34.Գրավոր պատմի՛ր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում:

Գիրք, դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա:

Ընթերցման առարկա,երկրորդ երես, թատրոնում խաղացող վիլմում նկարվող,ծառի պտուղ,ուրախ զգացմունք արտահայտող,նոր կյանի սկիզբ։

35.Ի՞նչ է  նշանակում՝

հեռախոս, դպրոցական, ձայնագրիչ, ականջ, աղմուկ:

Հաղորդակցման միջյոց,դպրոց գնացող,ձայնի գրանցման և վերարտադրման սարք,լսելու օրգան,ձայների համակցում։

36.Տրված հնչյունախմբերը համեմատի՛ր ևպարզի´ր, թե ո՞րն է դրանց տարբերությունը:

Ա. Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ:այստեղ սովորական բառեր են։

Բ. Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ:Իսկայստեղ այդ նույն բառերն են,բայց նրանց տառերըխառնել են և տեղափոխել։

Բոլոր հնչյուները կան ուղակի խարնված են։

37.Քո կարծիքով տրված հնչյունախմբերից որո՞նք են բառեր (արտագրի´ր կամ ընդգծի´ր): Պատասխանդ պատճառաբանի´ր:

Բարդի, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել:Մյուս բառերը խառնված են

38.Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է բառը:

Բառը լեզվի նվազագույն ազատ միավոր է, որը ունի իմաստ։

39.Բացատրի´ր, թե գլուխ բառը ամենմինախադասության մեջ ի՞նչ իմաստով էկիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞րնախադասության  մեջ գլուխբառն այլ բառովչես կարող փոխարինել:

Արջը գլուխը բարձրացրեց: առջը իր գլուխը բարձրացրեք

Սարի գլխին ինչոր բան է փայլում: սարի գագաթին

Այս մարդը գլուխ չունի: փոխաբերական իմաստով ուղեղ չունի

Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:գրքի առաջին մասը

Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- որոտացզորավարը՝դիմելովգլխիկոր զինվորներին: իսկ ո՞վ է ձեր գլխավորը

Ինչոր մեկը թերթ է մոռացել պահարանիգլխին:պահարանի վերևում

Գերանի գլխից բռնի՛ր: գերանի վերևից

Իմ ամառային արձակուրթներ կարդացած գիրքը

Ես ամառային արձակուրթնորին  կարդացել եմ մամոնտը և պապոնը գիրքը։ Այդ գիրքը շատ հետաքրքիր էր։Ես դեզ կպատմեմ այդ գրքի մասին։Ես գարդացել եմ օձի և կապիկի մասին։Իմ կարդացած գիրքը շատ հետաքրքիր էր խորհուրդ կտամ որպեսզի իմ ընկորներնել կարդան այդ գիրքը։Այդ գիրքը նաև շատ ծիծաղելի է։

Տարեվերջյան ամփոփում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Իմ սիրած վայրը կրթահամալիրում բակն է։

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Արևիկը։

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

իմ սիրելի նախագիծը ախպ հավաքելն է։

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

մամոնտը և պապոնտ գիրքն եմ կարդացել։

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Իմ սիրած բանաստեղտությունը ձին տանիքի վարան է։,որովհետև նա նույն պես լիքը գիտելիքներ է

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Իմ այս տարվա սիրելի առարկա Էր մայրենին,որովհետև նա նույն պես լիքը գիտելիքներ է տվել մեզ։

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

Ռուսերենին։

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

 

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

մսնաքցել եմ բոլոր ճանփորդություններին։

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Իմ ծննդյան օրն է։

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Սեպդեմբերի 7-ին

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Առյուծի մասին, որովհետև ես գտնում էի առյուծի մասին և ավելի շատ տեղեկություներ եմ իմանում առյուծի մասին։

Առյուծի մասին » Կարինա Բալասանյան (edublogs.org)

Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Ես 4-րդ դասարանում ամեն ինչ արել եմ

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

նրա համր եմ գալիս դպրոց որ լավ սովորեմ դասերս։

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

 

Իմ բլոգի մասին

Ես այսօր կպատմեմ իմ բլոգի մասին։

Ես իմ բլոգում ունեմ տարբեր հղումներ։

Ես իմ բլոգում քցում եմ տարբեր դասեր։

Մենք մեր բլոգում բոլոր դասերը քցում ենք և տարբեր նկարներ։

Մենք մեր բլոգ քցւմ ենք տարբեր ռադիո նյութեր  և տեսաֆիլմեր։

 

 

 

Փոքրիկ Իշխանը

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել) :
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում: Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել)  համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել)ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: (1 միավոր)

գաղտնիք

վերջը

ջարդելով

համարձակ

2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը. (1 միավոր)

ա/հանգիստ չունեցող
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող

3.Գրի՛ր տրված բառերի հականիշները. (1 միավոր)

ա/վտանգավոր —անվտանգ
բ/չարություն —բարություն
գ/թույլ  —ուժեխ
դ/ տգեղ —գեղեցիկ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. (1միավոր)

ա/վտանգավոր — ածանցավոր
բ/անպատասխան- ածանցավոր
գ/մուրճ- ածանցավոր
դ/հաստափոր-բարդ

5.Տրված գոյականների /առարկա ցույց տվող բառերի/ դիմաց գրի՛ր դրանց հոգնակին, օրինակ՝ քար-քարեր, սեղան-սեղաններ
(1 միավոր)

ա/ծաղիկ  —ծաղիկներ
բ/իշխան  —իշխաններ
գ/քամի  —քամիներ
դ/փուշ  —փշեր

6.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը/ գործողություն ցույց տվող բառեր/  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին): (1 միավոր)

(ուտել) կուտի

(փորձել) փորձում են  

(նայել)նայեց 

(ամաչել)ամաչեց

7.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն: (1 միավոր)

Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը։

Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

8.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: (1 միավոր)

Տեքստի մեջ չի երևում ընդգծված նախադասությունը։

9.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը. (0,5 միավոր)

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/որ քամի էր:
դ/որ ինքնաթիռները թռչում են:

10.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց: (0,5 միավոր)

Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես

11.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են: (1 միավոր)

Նա կարծում է որ փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

12.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը: (1 միավոր)

Շարժիչի մեջ մնացել էր հեղյուսը

Թեստային աշխատանք

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել ) այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նադրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

 

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. տնօրեն
                   երնել
                   վերադարձա
                առաջին
  1. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն

  1. Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը / գործողություն ցույց տվող բառերը/ անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին և ներկիր կարմիր:
                 տանում արտասվում  հայտարարարեցի թողեց

4.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

Ես վախեցա որ,զ նա դրանք իրեն է պահելու

5.Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար:

իր մրը

6. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:

Որ նրա մայրիկին վրա ծիծաղում էին ։
7. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

8.Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

 

9. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

 

10. 7-10 նախադասությամբ գրիր շարադրություն «Առաջին անգամ» վերնագրով: Պատմիր որևէ դեպք քո կյանքից, երբ ինչ-որ բան արել ես առաջին անգամ՝ օրինակ՝ օրիգամի պատրաստել, դահուկ վարել, թատրոն գնացել և այլն, կամ կարող է առաջին անգամ վատ բան ես արել՝ թեկուզ չուզելով, մի խոսքով՝ ցանկացած բան՝ լավ, թե վատ, որ արել ես առաջին անգամ: Այս 11-րդ առաջադրանքը առանձին տեղադրիր բլոգում:ւ/․

 

Երիտասարդ խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառո։

խեցգետինը ծեր խեցգետինը  մայր խեցգետինը հայր խեցգետինը և եղբայրները ։

մայր խե
ցգետինը հայր խեցգետինը ջղայն էին

խեցգետինը նպատակասլաց իսկ ծեր խեցգետինը  նույն պես նպատակասլաց

2. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Եթե  դու ինչոր բան շատ ես սիրում կամ ուզում ես քո մոտ ամեն ինչ կստացվի կամ կլինի

3. Շարունակիր պատմությունը, մտածիր ու գրիր, թե հետո ինչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Խեցգետինի ճանփորդությունը

Խեցգետինին ճանապարհեցին և խեցգետինը ուրախ ուրախ գնաց իր ճանապարհով նա արդեն սովորել եր առաջ քայլեր  է անում և նա ոչ թե հետ եր քայլում։Վրջում խեցգետինի մայրիկն ու հայրիկը տեսնում են և շատ ուժեղ ջղայնացան

Ինչո՞ւ բենզինը չի կարելի հանգցնել ջրով

Բենզինը պատկանում է հեշտ բռնկվող նյութերի շարքին։ Սակայն ի տարբերություն այլ վառող նյութերի, վառող բենզինը ոչ մի դեպքում չի կարելի հանգցնել, ջուր լցնել նրա վրա․ այդպիսի  գործողությամբ մեծացնում ենք վառվող տարածքը: Ինչու են վառվող առարկաների վրա ջուր լցնում, պատճառն այն է, որ այրումը նյութի և թթվածնի միացման պրոցեսս է, այդ պատճառով գլխավոր նպատակն է՝ արգելափակել թթվածնի հոսքը դեպի վառվող նյութը: Ջրով հանգցնելը արգելում է թթվածնի հոսքը դեպի վառվող նյութը, որովհետև ջուրը պատում է վառվող առարկան և իջեցնում է ջերմաստիճանը: Բենզինի հետ այդ հնարքը չի ստացվի, որովհետև բենզինը չի խառնվում ջրի հետ և նրանից թեթև է, այդ պատճառո ուղղակի հոսում է՝ շարունակելով այրվել, բացի այդ, այն սկսում  է ջրի հետ տարածվել՝ մեծացնելով այրվող տարածքը։ Այդ պատճառով, որպեսզի հանգցնենք վառվող բենզինը, պետք է այլ մեթոդներ օգտագործել՝ վառող հատվածի վրա հող կամ ավազ լցնել, եթե հնարավորոթյոն կա կրակը հանգցնելու՝ կրակի սկզբում կողքերը հող լցնել, հետո՝ հետո կրակի կենտրոնին։ Եթե կրակը բռնկվել է տարայի մեջ, պետք չէ հողով ծածկել, այլ՝ ծածկել հաստ կտորով։

Ես այս առակից այն հասկացա, որ չիկարելի բենզինի վրա ջուր լցնել, որովհետև կարա բենզինը ավելի ուժեղանա։

Եզոպոսի առակներից

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխար-ի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս իմար-կ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թա-ավորները արձակում իրենց անար-ար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

 

 

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն.

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ Դար: (մահ, դար)

 

Ինքնաստուգում

Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:

Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝

ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ

Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝

 

-ակ, -իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակ, փոքրիկ, գառնուկ,

  • -ային, -ական,  վերջածանցներ, օրինակ՝ քաղաքային, գյուղական,
  • -ավուն, -եղ, -ի, -(կ) ոտ վերջածանցներ,  օրինակ՝ դառնավուն, համեղ, աղի, վախկոտ, բրդոտ
  • -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոց, լոգարան, դպրոց, մրգաստան, թփուտ,
  • -անք, -մունք, -ություն,  -ույք,  -ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունք,  զվարճություն, հաճույք, փախուստ,
  • բար, պես, որեն- վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ:

 ձյունոտ

 հեքիաթի

թիվ

բժիշկ

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղոտ
Ժանգ ունեցող-ժանգոտ
Փուշ ունեցող-փշոտ
Ցեխ ունեցող-ցեխոտ

3.Հետևյալ վերցջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական-տոնական ծննդական դասարանական
-արան-համալսարան  դասարան  մեկուսարան
-ավոր-մեղավոր  բեղավոր թեվավոր
-անոց-մեղվանոց  գժանոց խոհանոց
-իկ-փոկրիկ նրբիկ սիրունիկ
-ակ-գնդակ բռնակ վանդակ

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անգետ անմեղ  անտուն
դժ-դժվռ դժգոհ դժկամ
տ-տգետ տմարդ տղամարդ
ընդ-ընդանուր ընդամենը ընդմիշտ

5.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:

Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

գրքա-յին

գրք-ից

մեքենայ-ով

քաղաք-ից

ան-գլուղ

մս-ոտ

մս-ից

քաղաքայ-ին

յուղ-ոտ

բախտ-ից

ան-բախտ

գլխա-վոր

գլխ-ով

մարմն-ին

ան-մարմին

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից