Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճանաչողական ճանապարհորդություն կատարել: Գնացին, գնացին, կանգ առան ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճնապարհորդելով:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճանապարհորդելով:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան միայն արևամուտին:
-Իսկ հիմա, ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճնապարհորդում էին, ճանապարհորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս՝ պտտվելով ի շրջանս յուրյանց, կարուսելի ձիուկների պես:
1․Նրանք չէին պտտվում վանդակի մեջ, նրանք կենդանաբանական այգու մեջ էին ման գալիս և նրանց թվում էր,որ հենց դա է աշխարհը՝ մի մեծ աշխարհ վանդակում։
2.Նրանք ման եկան, բայց աշխարհից բան չհասկացան, որովհետև նրանք միշտ նույնն էին տեսնում։
3.Նրանք մեծ աշխարհի ճանապարհը չգիտեին, դրա համար էլ նրանք անընդհատ նույն բանն էին տեսնում՝ առյուծի վանդակը,փոկերի ավազանը և ընձուղտի տունը։
4․Նրանք ման էին գալիս վանդակի մեջ, որն իրենց համար մեծ աշխարհ էր ։