Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնոլորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, որում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:
Մթնոլորտը կազմված է տարբեր նյութերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրր, գոլորշանալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդր լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա րնդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:
Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքային ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդանի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք է:
Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որր տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայունության համար:
Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնելով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:
Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպանել և պաշտպանել: