Ընտրությամբ գործունեություն 23․09

1. Ո՞րն է ամենափոքրը:
(A) 2+0+0+8 (B) 200/8 (C) 2 x 0 x 0 x 8 (D) 200-8 (Е) 8+0+0-2
2. Ինչո՞վ կարելի է փոխարինել , որպեսզի ունենանք x = 2 x 2 x 3 x 3:
(A) 2 (B) 3 (C) 2 x 3 (D) 2 x 2 (Е) 3 x 3
3. Դավիթը բազմապատկում է 3-ով, Սարգիսը գումարում է 2, իսկ Վարդանը հանում է 1:
Ի՞նչ հերթականությամբ կարող են նրանք կատարել այդ գործողությունները 3 թվից 14
թիվը ստանալու համար:
(A) Դավիթ, Սարգիս, Վարդան (B) Սարգիս, Դավիթ, Վարդան
(C) Դավիթ, Վարդան, Սարգիս (D) Վարդան, Դավիթ, Սարգիս
(Е) Սարգիս, Վարդան, Դավիթ
4. Որպեսզի 1 + 1  1 – 2 = 100 հավասարումը լինի ճիշտ, հարկավոր է  փոխարինել
հետևյալով`
(A) + (B) – (C) x (D) 0 (Е) 1
5. Արսենը ցույց տրված երկու եռանկյունաձև քարտերով
պատկերներ է ստանում: Նշվածներից ո՞ր պատկերը նա չի
կարող ստանալ:

E

6. 2, 3 և 4 թվերը և ևս մեկ անհայտ թիվ գրված են 2×2 աղյուսակի
վանդակներում: Հայտնի է, որ առաջին տողում գրված թվերի գումարը 9 է,
երկրորդ տողում գրված թվերինը` 6: Անհայտ թիվը հավասար է`
(A) 5 (B) 6 (C) 7 (D) 8 (Е) 4

 

7. Ծովահենների դպրոցում յուրաքանչյուր աշակերտ պետք է կարի սև ու սպիտակ դրոշ:
Պայմանն այն է, որ դրոշի ճիշտ երեք հինգերորդ մասը լինի սև գույնի: Նշված դրոշներից
քանի՞սն են բավարարում այս պայմանին:
(A) ոչ մեկը (B) մեկը (C) երկուսը (D) երեքը (E) չորս

 

8. Պետրոսը պատրաստել էր մի քանի ձնագնդիկ մինչև խաղը սկսելը: Խաղի ընթացքում նա
պատրաստեց ևս 17 ձնագնդիկ, իսկ մյուս տղաների վրա շպրտեց 21 ձնագնդիկ: Խաղից
հետո նրա մոտ մնաց 15 ձնագնդիկ: Քանի՞ ձնագնդիկ էր պատրաստել Պետրոսը խաղից
առաջ:
(A) 53 (B) 33 (C) 23 (D) 19 (Е) 18

 

9. Նկարում պատկերված է բազմապատկման աղյուսակի մի
փոքր հատված:
 4 3
5 20 15
7 28 21
Ահա մեկ այլ աղյուսակ, որտեղ որոշ թվեր, ցավոք,
բացակայում են:

35 63
30 ?
Ի՞նչ թիվ պետք է գրված լինի հարցական նշան պարունակող վանդակում:
(A) 54 (B) 56 (C) 65 (D) 36 (Е) 42

 

10. Խաղալիքների խանութում ցուցադրված է սև ու սպիտակ խորանարդներից
պատրաստած չորս հարկանի «խորանարդ-ծաղիկ» (տե՛ս նկար 1):
Յուրաքանչյուր հարկը պատրաստված է
միագույն խորանարդերից: Նկար 2-ում
ծաղիկը պատկերված է վերևից:
Քանի՞ սպիտակ խորանարդ է
օգտագործվել ծաղիկը
պատրաստելու համար:
(A) 9 (B) 10 (C) 12 (D) 13 (Е) 14

 

11. Քանի՞ հատ միանման լուցկու հատիկներով հնարավոր չէ եռանկյուն կառուցել (լուցկու
հատիկները կոտրել չի կարելի):
(A) 7 (B) 6 (C) 5 (D) 4 (Е) 3

 

12. 5 արկղերում կան որոշ քանակությամբ A, B, O, R, V պիտակներ ունեցող քարտեր (տե՛ս
նկարը): Արան ուզում է արկղերից քարտերը հանել այնպես, որ յուրաքանչյուր արկղում
մնա տարբեր տեսակի քարտեր: Ի՞նչ տեսակի քարտ կմնա 5-րդ արկղում:
(A) (B) (C) (D) (Е)

13. Եռանկյան
և քառակուսու պարագծերն իրար հավասար են: Ինչի՞ է
հավասար ընդհանուր պատկերի` հնգանկյան պարագիծը:
(A) 12 սմ (B) 24 սմ (C) 28 սմ (D) 32 սմ
(Е) կախված է եռանկյան չափերից
14. Կլոր սեղանի շուրջ դրված է 60 աթոռ: n քանակով մարդիկ նստած են սեղանի շուրջն
այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ մեկի հարևանն է: nի հնարավոր
արժեքներից նվազագույնն է`
(A) 40 (B) 30 (C) 20 (D) 10 (
Е) նախորդներից ոչ մեկը
15. Գետը սկիզբ է առնում A կետից: Ինչ-որ տեղ այն բաժանվում է երկու ճյուղի: Մի ճյուղով
հոսում է գետի ջրի 1/3 մասը,
երկրորդով` մնացածը: Մեկ
ուրիշ տեղում երկրորդ ճյուղը
բաժանվում է երկու մասի,
որոնցից մեկով հոսում է այդ
ճյուղի ջրի 3/4 մասը,
երկրորդով` մնացածը (տե՛ս
նկարը): Ամբողջ գետի ջրի ո՞ր մասն է հոսում B կետով:
(A) 1/4 (B) 2/3 (C) 11/12 (D) 1/6 (
Е) հնարավոր չէ որոշել
16. Եթե նկարում պատկերված թիրախին կրակենք երկու աղեղ,
քանի՞ իրարից տարբեր արդյունք կստանանք (հնարավոր է
վրիպել):
(A) 4 (B) 6 (C) 8 (D) 9 (E) 10
17. Կարինեն ուզում էր շարել իր բոլոր CD-ները մեկ դարակի վրա, բայց դրանց մեկ
երրորդը չտեղավորվեց: Դարակում չտեղավորված CD-ները նա շարեց տուփերում,
որոնցից յուրաքանչյուրի մեջ դրեց յոթական CD: Սակայն մնաց ևս 2 CD, որոնք նա դրեց
սեղանի վրա: Քանի՞ CD ուներ Կարինեն:
(A) 23 (B) 21 (C) 65 (D) 69 (E) 46
18. A, B, C
և D կետերը նշված են ուղիղ գծի վրա ինչ-որ հաջորդականությամբ: Հայտնի է,
որ AB = 13, BC = 11, CD = 14
և DA = 12: Որքա՞ն է ծայրակետերի միջև եղած
հեռավորությունը:
(A) 14 (B) 38 (C) 50 (D) 25 (
Е) այլ պատասխան
19. Այսօր ես կարող եմ ասել. «Երկու տարի հետո իմ որդին կլինի երկու անգամ ավելի մեծ,
քան երկու տարի առաջ էր: Իսկ երեք տարի հետո դուստրս կլինի երեք անգամ ավելի
մեծ, քան երեք տարի առաջ էր»: Հետևյալ տարբերակներից ո՞րն է ճիշտ`
(A) Եղբայրը մեկ տարով մեծ է քրոջից (B) Քույրը մեկ տարով մեծ է եղբորից
(C) Նրանք նույն տարիքն ունեն (D) Եղբայրը երկու տարով մեծ է քրոջից
(E) Քույրը երկու տարով մեծ է եղբորից

20. Աջ կողմում դրված պատկերը Աննան հավաքել է 5 խորանարդներից:
Նշված պատկերներից (ցանկացած կողմից նայելու դեպքում) ո՞ր մեկը նա
չի կարող ստանալ աջ կողմում նշված պատկերից, եթե կարող է
տեղափոխել միայն մեկ խորանարդ:
(A) (B) (C) (D) (
Е)