Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:
… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել) թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել ) այնտեղ մենակ:
Ահա բեմեզրի լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նադրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:
— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
- տնօրեն
- Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.
ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն
- Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը / գործողություն ցույց տվող բառերը/ անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին և ներկիր կարմիր:
4.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:
5.Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար:
իր մրը
6. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:
7. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.
ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը
8.Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.
ա/ նրան բոլորովին դուր չէր եկել
բ/ անվերջ ծիծաղում էր
գ/աչքերում արցունքներ էին հայտնվել
դ/ ձանձրույթից հորանջում էր
9. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:
10. 7-10 նախադասությամբ գրիր շարադրություն «Առաջին անգամ» վերնագրով: Պատմիր որևէ դեպք քո կյանքից, երբ ինչ-որ բան արել ես առաջին անգամ՝ օրինակ՝ օրիգամի պատրաստել, դահուկ վարել, թատրոն գնացել և այլն, կամ կարող է առաջին անգամ վատ բան ես արել՝ թեկուզ չուզելով, մի խոսքով՝ ցանկացած բան՝ լավ, թե վատ, որ արել ես առաջին անգամ: Այս 11-րդ առաջադրանքը առանձին տեղադրիր բլոգում:ւ/․