Առյուծի մասին

Lion cub with mother.jpg

Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են

կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։ Առյուծների մոտ հստակորեն արտահայտված է սեռական տարբերակվածությունը (դիմորֆիզմը)․ արուների միջին համեմատական քաշը կազմում է 150-250 կգ, էգերինը՝ 120-182 կգ։ Ի տարբերություն էգերի՝ արուներն ունեն կրծքավանդակը և պարանոցը ծածկող բաշ, որն էլ այս տեսակի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունն է։ Առյուծներն ապրում են խմբերով․ դասական փրայդը կազմված է մի քանի ազգակից արուներից, չափահաս էգերից և ձագերից՝ կորյուններից։

Առյուծները ակտիվ գիշատիչներ են և կարևոր նշանակություն ունեն  ձևավորման և պահպանության համար։ Առյուծների խմբի որոշ առանձնյակներ հայտնի են որպես , թեպետ սա տեսակի  ուղղակի բնութագրիչներից չէ։

Պայմանականորեն, առյուծները բնակվում են։ Մյուս մեծ կատուների համեմատությամբ՝ առյուծները շատ ավելի ընտելացած են ցերեկային կենսակերպին, սակայն որոշ հանգամանքներից ելնելով կարող են ակտիվություն ցուցաբերել նաև գիշերային ժամերին։  այս կենդանիները տարածված են եղել ամբողջ և , սակայն ներկայումս վերջիններիս պոպուլյացիաները պահպանվել են բացառապես   և մի փոքր հատվածում։

1996 թվականին առյուծները  գրանցվել են որպես «խոցելի տեսակներ»․ միայն 1990-ական թվականներից ի վեր Աֆրիկայում առյուծների թվաքանակը նվազել է 43%-ով։ Ներկայումս այս կատվազգիները գլխավորապես հանդիպում են ։ Թեպետ առյուծների կրճատման բնական պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն, այնուամենայնիվ, հարկ է նշել մարդու կենսագործունեության անուղղակի ներգործության բացասական հետևանքների մասին։

Առյուծների կերպարը մշակույթում ամենամեծ տարածումը գտած կենդանական խորհրդանիշներից է, որն ամենատարբեր ձևերով ուղեկցել է մարդկությանը՝ իր պատմության ամբողջ ընթացքում։ Առյուծների պատկերով կանգնեցվել են արձաններ, նրանց մասին հյուսվել են լեգենդներ և առասպելներ, ինչպես նաև վերջիններս կերպարը դարձել է տարբեր պետությունների ազգային խորհրդանիշների բաղկացուցիչ մաս։ Հնագույն աղբյուրները վկայում են դեռևս վաղ շրջանում  առյուծների վարժեցման մասին։ Այս կատվազգիների հնագույն նկարներ են հայտնաբերվել  ունեցող։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *